ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Բալանսավորման քաղաքականության քողի ներքո Արևմուտքը բացարձակ վերահսկողություն սահմանեց Հայաստանի քաղաքական համակարգի վրա

Բալանսավորման քաղաքականության քողի ներքո Արևմուտքը բացարձակ վերահսկողություն սահմանեց Հայաստանի քաղաքական համակարգի վրա
26.10.2025 | 16:24

Կարևոր է մեկ բան ազնվորեն խոստովանել, այն, որ Եկեղեցու դեմ այս գործընթացը Հայաստանում հնարավոր եղավ և այժմ ընթանում է՝ արդեն իսկ պարտություն է։ Պարտություն է ո՛չ պատերազմում, բայց՝ կարևոր ճակատամարտում։

Այն ուղիղ կապված է հավաքական Հայաստանի արտաքին քաղաքական դիրքավորման հետ։

200-300 տարի առաջ, փնտրելով և չստանալով օգնություն Արևմուտքում՝ կաթոլիկ աշխարհում, մեր ժողովուրդն այն գտավ ուղղափառ Ռուսաստանում և ազատագրվեց։

Այսօր մեր պատմության այդ էջը գրեթե մոռացված է, ինչն ողղակիորեն ազդում է մեր օրերի իրականության վրա։

Հայաստանի նորագույն պատմության ընթացքում Արևմուտքը կարողացավ մեր հասարակության մեջ տարածել «բազմավեկտոր», «բալանսավորված», «կոմպլիմենտար», «և-և» արտաքին քաղաքականության վիրուս, որը ժամանակի ընթացքում վերածվեց համաճարագի։

Արևմտյան ուղեղային կենտրոններում մշակված «և՛ Արևմուտք, և՛ Ռուսաստան» թեզը չեզոքացրեց քաղաքական դաշտի զգոնությունը՝ հավատացնելով, որ իրենք մասնակիցն են ճկուն արտաքին քաղաքականության իրագործմանը։

Իրականում բալանսավորման քաղաքականության քողի ներքո Արևմուտքը բացարձակ վերահսկողություն սահմանեց Հայաստանի քաղաքական համակարգի վրա։ Եվ միայն ժամանակի հարց էր, թե երբ այդ համակարգը գործի կդրվի։

Ինչպես նախկինում ասել էի, նույնը կրկնում եմ հիմա։

ՀՀ երրորդ և չորրորդ հանրապետությունների միջև ոչ մի բովանդակային տարբերություն չկա։

Տարբերությունը մեկն է՝ երրորդը ձևացնում էր, թե իբր Ռուսաստանի դաշնակիցն ու բարեկամն է, չորրորդը այլևս չի ձևացնում։

Եվ հենց որ հավաքական Հայաստանը իրապես ցանկանա դառնալ Ռուսաստանի բարեկամ և դաշնակից (առայժմ չի ցանկանում), ապա ինչ-որ բան կսկսի փոխվել դեպի լավը։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 6932

Մեկնաբանություններ